Промо-материалы

Система Выравнивания Плитки (СВП)

Հարթ Սալիկապատման Համակարգ  (ՀՍՀ)

Tiles Alignment System (TAS)

+374 60 50 31 10

+374 96 20 31 13

info@svp-systems.com

sales@svp-systems.com

Սալիկի տեղադրում


Սալիկապատման աշխատանքները պետք է իրականացվեն այդ ոլորտում մասնագիտացված բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Արդյունքի որակը կախված է յուրաքանչյուր փուլի որակից՝ դիզայների խորհուրդից, մակերևույթի նախապատրաստումից, սալիկասոսնձի որակից, ճիշտ նշահարումից՝ հաշվի առնելով սալիկի պատկերը, սալիկի և հատակի ու պատի չափսերը, մասնագիտական գործիքների և սարքավորումների կիրառումից սալիկապատման ընթացքում, որակյալ հակասնկային նյութերի կիրառումից կարերի ծածկման ընթացքում:


Մենք պատրաստ ենք առաջարկել Ձեզ ցանկացած չափսերի հատակների և պատերի սալիկների, կաֆելի, երեսապատման և կերամոգրանիտե սալիկների տեղադրման համար անհրաժեշտ Որակյալ ծառայություններ:


Սալիկների տեղադրման ժամանակ մենք կիրառում ենք ժամանակակից ամենավերջին տեխնոլոգիաները: Երեսապատման աշխատանքները իրականացվում են բարձրակարգ ալմազե սարքավորումների, լազերային հարթաչափերի, բարձրակարգ սալիկասոսինձների և Հարթ Սալիկապատման Համակարգ  (ՀՍՀ) – ի կիրառմամբ: Այս տեխնոլոգիան բազմակի անգամ արագացնում է սալիկապատման աշխատանքները և ապահովում է բարձրակարգ որակ: Ի տարբերություն այլ կազմակերպությունների և մասնագետների՝ մենք երաշխավորում ենք աշխատանքների որակը և ամենասեղմ ժամկետները:

 

Սալիկապատման աշխատանքների նախնական գնացուցակ (առանց նյութերի արժեքների)

 

Աշխատանքի անվանում

Չափման միավոր

Գին (ՀՀ դրամ) առանց ԱԱՀ

Պատերի և հատակի երեսապատում ստանդարտ չափսերի սալիկներով

մ2

սկսած 5 000

Պատերի և հատակի երեսապատում  ոչ պակաս քան 20 x 20 սմ չափսերի սալիկներով

մ2

սկսած 7 000

Պատերի և հատակի երեսապատում սալիկներով – բարդ պատկեր

մ2

սկսած 5 000

Պատերի և հատակի երեսապատում - խճանկար

մ2

սկսած 6 000

Պատերի և հատակի երեսապատում կերամոգրանիտե սալիկներով

մ2

սկսած 5 000

Խոհանոցի ծածկոցի երեսապատում մինչև 5 քմ

կոմպլեկտ

սկսած 20 000

Եզրասալիկներով երեսապատում

գծամետր

3 000

Միջսալիկային կարերի փակում համապատասխան նյութերով

մ2

1 000

Հատակների հարտեցում (հարթ նախապատրաստական շերտի իրականացում)

մ2

սկսած 2 000

Պատերի հարթեցում (պատերի նախապատրաստական շերտի իրականացում)

մ2

սկսած 1 500

Մետաղական կամ կապրոնե ցանցի տեղադրում պատերին

մ2

500

Ջերմամեկուսիչ շերտի տեղադրում սալիկների տակ

մ2

սկսած 1 000

Ջեռուցող համակարգի տեղադրում հատակի մեջ

կոմպլեկտ

սկսած 20 000

Դիզայներական ծառայություններ

   

Դիզայն-նախագիծ (այցելությունը և խորհրդատվությունը անվճար)

մ2

սկսած 10 000

Դիզայների այցելությունը և խորհրդատվությունը

2 ժամ

10 000

Սալիկի ընտրությունը խանութում դիզայների հետ

2 ժամ

10 000

 

 

Մասնգագետի այցը Ձեր տարածք Երևանի սահմաններում – 1 000 ՀՀ դրամ, այլ քաղաքներ՝ 1 200 ՀՀ դրամ: Արդեն տեղում մասնագետը կիրականացնի տարածքի համապատասխան անհրաժեշտ չափագրություն, կկազմի նախահաշիվ, կհամաձայնեցնի Ձեր նախընտրությունները, կտեղեկացնի մեզ մոտ գործող ակցիաների մասին և կձևակերպի պատվերը:


Սալիկների տեղադրումը պատվիրելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ + 374 60 50 31 10 և + 374 96 20 31 13

 

ԲԵՌՆԵԼ ԳՆԱՑՈՒՑԱԿԸ

price-armenian.pdf
01.12.2013թ.
Рейтинг@Mail.ru