Պատվիրված ապրանքի վերադարձ կամ
փոխանակում
Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել
որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14
օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ
հաշիվ-ապրանքագիրը:
Այդուհանդերձ, եթե ապրանքը
վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական
հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ
ապրանքը մեկ ուրիշով:
Նույնը վերաբերում է նաև այն
դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ
ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր
նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների
գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ
գումար չի գանձվում:
Կայքի պատասխանատվությունը
www.svp-systems.com
կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից
արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ
առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից
ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր
մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված
պայմանագիր:
Առաքման պահից սկսած ապրանքը
հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և
ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի
կրում:
Ընկերությունն ազատվում է
պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ
հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր
վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Եթե սույն պայմաններից որևէ
մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ
անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք
կշարունակեն վավեր համարվել: