Հարթ Սալիկապատման
Համակարգի / ՀՍՀ / օգտագործման
հրահանգները
Հարթ
Սալիկապատման Համակարգը բաղկացած է 2 դետալներից՝
սեղմակ և սեպ:
Սեպը
բազմակի օգտագործման դետալ է:
Սեղմակ
Սեպ
1. Պատրաստել սոսնձանյութ՝ համաձայն
արտադրողի հրահանգների/ սա շատ կարևոր է, մի՛ պատրաստեք թանձր
սոսնձանյութ: Տեղադրել 2-ական սեղմակներ սալիկի տակ՝ յուրաքանչյուր
կողմից՝ թողնելով 50 մմ հեռավորություն
2. Տեղադրել հաջորդ սալիկը
3. Տեղադրել սեպը սալիկների միջև և սեղմակի
վերին մասով ֆիքսել այնպես, որ սեպի ստորին հատվածը կիպ նստի
սալիկներին՝ հավասարեցնելով սալիկների եզրերը
4. Սոսնձանյութի լիակատար չորացումից հետո,
սեպը հեռացնելու համար, հարվածեք սեղմակի վերին հատվածին՝
սալիկների միացման երկայնքով: Սեղմակի ստորին հատվածը մնում է սալիկի
տակ
5. Հավաքեք սեպերը հետագա օգտագործման
համար
6. Հարթ Սալիկապատման Համակարգի
հարմարանքները խորհուրդ է տրվում կիրառել շրջապատում 10
աստիճանից ոչ պակաս ջերմության դեպքում:
Հարթ Սալիկապատման Համակարգի կիրառման
առավելությունները գնահատելու համար, առաջարկում ենք ծանոթանալ այն
հիմնական սխալներին և դժվարություններին, որոնք հանդիպում են
սալիկապատման ընթացքում
Կերամիկական և կերամոգրանիտե մեծ՝
900 X 300, 750 X 250, 500 X 300, 600 X 600, 450 X 450 և այլ չափերի
սալիկների տեղադրման ժամանակ, հիմնական դժվարությունն առաջանում է
մակերևույթի կարերի մասում՝ սալիկների եզրերի հավասարեցման ժամանակ:
Սալիկապատողներն այդ նպատակով օգտագործում են հարթաչափեր, բայց
հիմնական միջոցը շոշափելն է: Որոշ սալիկապատող վարպետներ
մանրակրկիտ հարթեցնում են հիմքի մակերևույթը՝ սոսնձի նվազագույն շերտ
օգտագործելու նպատակով՝ փորձելով սոսնձի չորանալուց հետո, նվազագույնի
հասցնել «սալիկների նստեցման» հավանականությունը՝ միաժամանակ
պատրաստելով թանձր սոսինձ և դրանով իսկ` խախտելով սոսնձի
օգտագործման հրահանգները: Դրա հետևանքով սալիկները վատ են
ամրանում, առաջանում են դատարկ տեղեր և ճաքեր: Սոսինձ արտադրողները
հետևողականորեն խորհուրդ են տալիս մեծ չափերի սալիկների համար սոսնձի
շերտի հաստություն՝ ոչ պակաս քան 4-5 մմ-ը, քանի որ սոսնձանյութը
հանդիսանում է թուլացնող օղակ՝ նվազեցնելով հիմքի և սալիկի միջև
լարվածությունը
Այսպես կոչված «բարակ» էլեկտրական
տաք հատակների մոնտաժի ժամանակ, տաքացնող մատերը տեղադրում են սոսնձի
շերտի մեջ՝ սալիկի տակ: Այնտեղ, որտեղ չկան տաքացնող էլեմենտներ,
սոսնձի շերտի հաստությունը հասնում է 6-10 մմ և այստեղ խուսափել
սալիկի/ սոսնձի/ նստեցումից, գործնականում հնարավոր չէ: Դրանից
խուսափելու համար սալիկապատողները էլեկտրական մատերը լցնում են
հարթակի հանգույցների մեջ բայց այդ պարագայում, տաք հատակի մատերը ոչ
արդյունավետ են դառնում- տաքացման համար ժամանակ է պահանջվում՝
ավելացնելով հանգույցների տաքացման ծախսերը: