Промо-материалы

Система Выравнивания Плитки (СВП)

Հարթ Սալիկապատման Համակարգ  (ՀՍՀ)

Tiles Alignment System (TAS)

+374 60 50 31 10

+374 96 20 31 13

info@svp-systems.com

sales@svp-systems.com

Գաղտնիության քաղաքականություն


Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:


Տեղեկությունների հավաքագրումը

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

· էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը

· Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca և PayPal վճարային համակարգերի միջոցով:

· Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն

· Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան

· Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):


Տեղեկությունների օգտագործումը

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

· Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում

· Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում

· Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում

· Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը):


Տեղեկությունների չբացահայտումը

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Рейтинг@Mail.ru