Промо-материалы

Система Выравнивания Плитки (СВП)

Հարթ Սալիկապատման Համակարգ  (ՀՍՀ)

Tiles Alignment System (TAS)

+374 60 50 31 10

+374 96 20 31 13

info@svp-systems.com

sales@svp-systems.com

Առաքում և վճարում


Առաքում

Ընդհանուր տեղեկություններ

www.svp-systems.com-ի առաքման ծառայությունը բացի ինտերնետային եղանակից, պատվերներն ընդունվում են նաև շուրջօրյա գործող 060-503110 հեռախոսահամարի միջոցով:

www.svp-systems.com-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:

Ի տարբերություն բազմաթիվ այլ առցանց խանութների և առաքման ծառայությունների` մեզ մոտ չկան պատվերի սահմանափակումներ` գումարի, քաշի և թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կատալոգում և նույնիսկ այնպիսի ապրանք, որն այնտեղ առկա չէ: Անկախ նրանից` Դուք պատվիրել եք 100 թե 100 000 դրամի, 100 գ կամ 100 կգ ապրանք` Ձեզանից կգանձվի բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքը և տեղափոխման վարձը, որի ամբողջական ցանկը բերված է ստորև:


Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը

Մեր առաքումն իրականացվում է ամենալայն աշխարհագրությամբ` ՀՀ և ԼՂՀ ամբողջ տարածքում:

Երևան քաղաքի տարածքում առաքումն արժի 500 դրամից սկսած:

Ստորև ներկայացված է հիմնական խոշոր բնակավայրերի ցանկը, առաքման գինն ու միջին ժամանակահատվածը: Այն քաղաքներն ու գյուղերը, որոնք չկան տվյալ ցանկում, պետք է հաշվարկել 1 կմ/120 ՀՀ դրամ փոխադրավարձով: «+/- կմ» սյունակում նշված է տվյալ բնակավայրի կենտրոնից հաշվված հեռավորությունը, որը ներառված է արժեքի մեջ:


Քաղաք

Արժեք

Րոպե

+/- կմ

Աբովյան

1500

60

7

Ալավերդի

12000

195

12

Աղվերան

3500

115

12

Ապարան

4000

105

8

Աշտարակ

1500

60

7

Արարատ

4000

95

10

Արզնի

1500

75

7

Արթիկ

7500

165

10

Արմավիր

3500

95

10

Արտաշատ

2500

70

8

Բջնի

3500

95

10

Գառնի

2500

105

10

Գավառ

7000

135

5

Գյումրի

9000

165

20

Գորիս

17000

245

25

Դիլիջան

6500

135

8

Եղեգնաձոր

8000

165

25

Եղվարդ

1500

70

5

Էջմիածին

1500

70

8

Իջևան

9000

165

12

Ծաղկաձոր

3500

105

5

Կապան

25000

345

30

Հանքավան

5000

135

10

Հրազդան

3500

95

3

Մասիս

1500

75

5

Մարտունի

8500

165

12

Մեծամոր

2500

90

15

Մեղրի

30000

405

30

Նոյեմբերյան

14000

215

20

Նոր Հաճն

2000

95

10

Չարենցավան

2500

95

15

Պտղնի

1000

65

5

Ջերմուկ

12000

225

15

Սիսիան

14000

225

15

Սպիտակ

7000

140

10

Ստեփանակերտ

25000

345

50

Ստեփանավան

10000

165

15

Սևան

4500

105

15

Վայք

9000

175

15

Վանաձոր

8500

165

15

Վարդենիս

11000

195

15

Վեդի

4000

105

10

Ջրվեժ

500

35

 

«Զվարթնոց» օդանավակայան

700

65

-

Վահագնի թաղամաս

500

30

-

Ձորաղբյուր

1000

35

-

Ճամբարակ

10000

180

-

Խարբերդ

1000

40

-

 

Պատվերի կարգավիճակը և պատմությունը 

Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Հանձնված է հավաքման», «Առաքումը սկսված է», «Ամբողջությամբ առաքված է» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:


Առաքման պայմանները

Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը www.svp-systems.com-ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեր զանգերի կենտրոն 060-503110 հեռախոսահամարով և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:


Վճարում

Վճարման եղանակները

www.svp-systems.com-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

  1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca (Master, Visa, Arca) և PayPal (Master, Visa, American Express) վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը: Եթե դեռևս այդ համակարգերի օգտագործող չեք, ապա կարող եք գրանցվել այստեղ և այստեղ:

  2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:

  3. Webmoney ունիվերսալ վճարային համակարգի միջոցով: Այս եղանակով վճարում կատարելու համար նախապես հարկավոր է հաշիվ բացել այդ համակարգի կայքում, ապա լիցքավորել այն, որից հետո կարող եք վճարել Ձեր պատվերի դիմաց` հետևելով համապատասխան հրահանգներին:

  4. Idram վճարային համակարգով: ԻԴՐԱՄ-ն էլեկտրոնային վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարելու վճարումներ ՀՀ դրամին համարժեք միավորներով: www.svp-systems.com-ում ԻԴՐԱՄ-ով վճարելու համար հարկավոր է պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրել ԻԴՐԱՄ-ը, հաստատումից հետո անցնել ԻԴՐԱՄ-ի կայք և գումարը փոխանցել Ձեր հաշվից: 

  5. Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում և ստանալ համապատասխան կտրոնը:

  6. Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:

Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին հայտնվելուն: Կորպորատիվ հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 060 50 31 10 հեռախոսահամարով և կապնվել  մեր կորպորատիվ վաճառքների մենեջերի հետ: 

Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:


Կանխիկ վճարման պայմանները

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

Рейтинг@Mail.ru